Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

На воре шапка горит!

На воре шапка горит!
04.10.2024 | 08:48

«Բելառուսի ու Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ»: Հայտարարելով սրա մասին, Լուկաշենկո Ալեքսանդրն ապրիորի ընդունում է, որ պետությունների միջև առկա բարեկամությունն ուղղված է լինում այլ պետությունների դեմ: Քաղաքական իմաստով, դա նորմալ է:

Իսկ աննորմալն այն է, որ Լուկաշենկո Ալեքսանդրը նման հայտարարություն է անում Ադրբեջանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում:

Քաղաքական իմաստով, դա բնութագրվում է «на воре шапка горит» ապաքաղաքական արտահայտությամբ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ